Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանն ընդունում է, որ Բուքիքիոյի գնահատականները հիմնականում այնպիսին են, որ կարող են տարակարծություններ առաջացնել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 31,2019 11:25

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ողջունեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը։ «Սա նշանակում է, որ վերջինս փաստացի ընդունում է, որ այսօրվա Սահմանադրական դատարանում հաստատված ստատուս քվոն Հրայր Թովմասյանի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»,– գրեց նա։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նույնպես լույս սփռեց, թե ինչու են այսքան ուրախ այդ հայտարարությունից. «Այս հայտարարությամբ եւ հատկապես դրա վերջին մասով հանձնաժողովի նախագահը փաստեց, որ Հայաստանում սահմանադրականության խնդիր կա, եւ այդ խնդիրը պետք է լուծել։ Սա հենց այն է, ինչ մենք շարունակ ասում ենք։ Այո, Հրայր Թովմասյանի՝ հայտնի հանգամանքներում ՍԴ նախագահ ընտրվելը եւ հայտնի հանգամանքներում պաշտոնավարելն առաջացրել է Սահմանադրության նորմալ գործունեության խնդիր, եւ այս խնդիրը պիտի լուծվի»։

Իսկ Բուքիքիոյի հայտարարության վերջին մասում գրված է. «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք եւ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն այս անհանգստացնող իրադրության ապաէսկալացիայի եւ Հայաստանի սահմանադրության նորմալ գործողության վերականգնման նպատակով»։

«Ում ինչպես պետք է, այդ հայտարարությունն այդպես էլ հասկանում ու մեկնաբանում է, սա զավեշտ է եւ անթույլատրելի»,– ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով իշխանական պատգամավորների հայտարարությունները. «Այդպիսով այս հայտարարության դերը դարձնում են առոչինչ հայ հասարակության համար, զավեշտ է նման վերաբերմունքը»։

Մինչդեռ, Մարուքյանի գնահատմամբ, դա քաղաքական ուղերձ էր, որպեսզի մարդիկ հասկանան. «Մենք կա՛մ պահպանում ենք եվրոպական չափանիշները, կա՛մ էլ դրանց բանի տեղ չենք դնում եւ ասում, որ մենք ենք որոշում»։

Մարուքյանը, այդուհանդերձ, ընդունում է, որ Բուքիքիոյի գնահատականները հիմնականում այնպիսին են, որ կարող են տարակարծություններ առաջացնել։ Իսկ կոնկրետ իր համար այս հայտարարությունը կո՞շտ է, թե՞… «Ինձ համար գոյություն ունի ՀՀ Սահմանադրությունը եւ եվրոպական կոնվենցիան, որի չափանիշներից ելնելով էլ՝ մենք կառուցում ենք մեր քննադատությունը»,– ուղիղ պատասխանից խուսափեց Մարուքյանը, թերեւս այն պատճառով նաեւ, որ ՍԴ-ի դեմ իշխանական գրոհին մասնակցություն են ունեցել նաեւ իրենք՝ կողմ քվեարկելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու «Իմ քայլի» դիմումին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031