Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջի գետի աղտոտման և թափոնաջրերի խողովակի վնասման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հոկտեմբեր 31,2019 10:50

2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում):

Մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ համապատասխան աշխատակիցների կողմից արտադրված թափոնների տեղափոխման կանոններն առերևույթ խախտելու հետևանքով Սյունիքի մարզի Ներքին Գերաթաղ գյուղի տարածքով անցնող՝ նշված ընկերության թիվ 2-րդ դյուկերի տարածքում վնասվել է 1020մմ տրամագծով 31-րդ խողովակաշարը: Դրա հետևանքով խողովակաշարով անցնող թափոնաջրերը, լցվելով նշված տարածքով հոսող վտակը, թափվել են Ողջի գետ՝ անզգուշությամբ աղտոտելով շրջակա միջավայրը:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությանը: Նախաքննության շրջանակներում կպարզվեն ինչպես դեպքի լիարժեք հանգամանքներն ու պատճառները, այնպես էլ շրջակա միջավայրին պատճառված վնասի ամբողջական և վերջնական չափերը:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031