Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուսումնասիրվել է Ռուսաստանից Հայաստան բեռնատար ավտոտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը. ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը եղավ Վերին Լարսում

Հոկտեմբեր 31,2019 11:29

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ եղավ Վերին Լարսում:

Տեղում մանրակրկիտ ուսումնասիրվեց տարիների ընթացքում արդեն իսկ խրոնիկ դարձած հերթերի, խցանումների հետ կապված իրավիճակը:

ՌԴ Պետական դումայի գործընկեր հանձնաժողովի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Կազբեկ Կուցուկովիչ Տայսաևի գլխավորությամբ պատվիրակությունը հայկական պատվիրակության հետ միասին եղավ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության պառլամենտում, որտեղ նրանց ընդունեց նաև պառլամենտի նախագահ պարոն Ալեքսեյ Վասիլևիչ Մաչնևը:
Ներկա էին շահագրգիռ բոլոր կողմերը՝ սահմանապահ զորքերի հրամանատարությունը, ղեկավար կազմը, ինչպես նաև Հյուսիսկովկասյան օկրուգի մաքսային ծառայության ղեկավարները, Հյուսիսային Օսեթիայի մաքսային ծառայության ղեկավարը:

Մանրակրկիտ ուսումնասիրվեցին առկա բոլոր խնդիրները, մասնավորապես՝ Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության, հատկապես՝ բեռնատար ավտորտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը: Սրա հետ կապված Ռուսաստանի Դաշնության կառավարությունն արդեն նախատեսել է շուրջ 1.9 մլրդ ռուսական ռուբլի՝ նպատակային պետական ծրագրերի շրջանակում բեռնատարների անցուղիների թվաքանակը ընդլայնելու համար:

Միաժամանակ նշվեց, որ շինարարության ընթացքում կուտակումներն է՛լ ավելի կմեծանան, և այլընտրանքային լուծումներ են պետք:

Քննարկվեցին նաև հարցեր՝ կապված անցակետերում ֆիտոսանիտարիայի կազմակերպման խնդիրների հետ: Այստեղ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենքների ներդաշնակեցման խնդիր կա: Առաջադրված խնդիրներից մեկն այն է, որ քաշերը ստուգվեն ոչ թե մաքսային վերջնակետում՝ Լարսում, այլ մինչև այդ առկա 3-4 այլ կետերում: Մյուսը ֆիտոսանիտարիայի լաբորատոր հետազոտությունների կենտրոնների հեռավորությունն է. դրանք գտնվում են ոչ թե Վլադիկավկազում, որը Լարսից մոտ 120 կմ հեռավորության վրա գտնվող Կաբարդա-Բալկարական Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում: Դա նույնպես ձգձգումների պատճառ է դառնում:

Քննարկվել են նաև ուղևորատար տրանսպորտին վերաբերող հարցեր՝ կապված լիցենզավորված փոխադրումների, ավտոընկերությունների միջև հստակ ժամանակացույցերի արձանագրման և սպասարկման հետ: Ներկայացվել են սահմանապահ ծառայության կողմից սպասարկման խնդիրները:

Վերը նշված հարցերը կքննարկվեն նոյեմբերի 6-ին՝ Գյումրիում կայանալիք հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի նիստում, որտեղ հիմնական զեկուցողներից է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Քննարկվել են նաև այլ հարցեր՝ կապված բեռների ստուգման, խմբաքանակներով թողնման հետ: Հուսով ենք, որ մոտ ժամանակներս Հայաստանի Հանրապետության Պետեկամուտների կոմիտեն Լարսում կունենա մշտական ներկայացուցիչ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արթուր Սարգսյանը:

Միքայել Մելքումյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031