Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը բացառում է, որ Փաշինյանը տեղյակ է Արա Բաբլոյանի հետ կատարվածին

Հոկտեմբեր 31,2019 15:00

«Առավոտի» հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին` «իշխանության յուրացում» հոդվածով: Մեր զրուցակիցն ասաց՝ հասկանում է, որ քաղաքականությունը, հաճախ, ոչ բարոյական գործիքներով է ճանապարհ հարթում, բայց իր համար կան նորմեր, կարմիր գծեր, որոնց այն կողմ չի կարելի անցնել: Նա բացառում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է Արա Բաբլոյանի հետ կատարվածին. «Պարզապես, մարդիկ կան, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին էին արջի ծառայություն մատուցում` փորձելով պավլիկմարոզովներ, տարատեսակ մանկուրտներից ավելի մանկուրտ լինել…»:

Բուն մեղադրանքի մասով էլ մեր զրուցակիցը ասաց`իրավաբաններից ճշտել է, նման մեղադրանք Հայաստանում որեւէ մեկին չի առաջադրվել եւ դա ենթադրում է 10-15 տարի ազատազրկում: Նաիրա Զոհրաբյանն ուզում է տեսնել դրա հիմքերը եւ զգուշացնում, որ այս իշխանությունը եւս հավերժ չէ եւ այդ մեղադրանք առաջադրողները նույնպես պատասխան են տալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031