Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իմանամ` վաղն աշխարհի վերջն է, ես այսօր ծառ կտնկեմ․քահանա Կառլ-Հայնց Շայդեն այցելել է Տավուշ

Հոկտեմբեր 30,2019 23:30

Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ընդունել է հայ ժողովրդի մեծ բարեկամ քահանա Կառլ-Հայնց Շայդենին։ Կառլ-Հայնց Շայդեն Հայաստան է ժամանել «Գթության խոհանոց» ծրագրի 26-րդ շրջանի պաշտոնական բացման կապակցությամբ:

Այս պատկառազդու մարդու անմիջական ջանքերով արդեն 26 տարի գործող «Գթության խոհանոց» ծրագրի «Մանկական սնունդ» ենթածրագրի շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ, Բերդ, Բերքաբեր, Կոթի, Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան բնակավայրերի, ինչպես նաև Գյումրիի, Թալինի հատուկ կարիքներով շուրջ 230 երեխայի հոգսերով զբաղվող մի շարք համայնքային և ոչ պետական կառույցներ ֆինանսական օժանդակություն են ստանում` երեխաների սննդի կազմակերպումը հոգալու համար:

Կառ-Հայնց Շայդեն սիրում է մեր երկիրը, բնությունը և ամեն անգամ կրկնում, որ ցանկացած երկիր կերազեր նման բնություն ունենալ։ Ամեն տարի Հայաստան գալիս Գերմանիայից՝ Էշախից, եղևնու փոքրիկ տնկիներ է բերում Հայաստան։ Դրանք աճում և ձևավորվում են «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում, այնուհետև իրենց տեղն են գտնում Հայաստանի տարբեր վայրերում:

Կառ-Հայնց Շայդեն միշտ ցավով է արձագանքել, երբ մարզեր այցելության ճանապարհին տեսել է խոշտանգված և վառելափայտ դարձած ծառերը բեռնված են բեռնատարներին: Ու միշտ ասել է. «Ինչ են անում այս մարդիկ, ոնց են սպանում իրենց երեխաների ապագան։ Եթե իմանամ` վաղն աշխարհի վերջն է, ես այսօր ծառ կտնկեմ»:

Նա մեծ ոգևորությամբ լսել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետևյալ խոսքը․«անտառագողերի ճամփան վերջնական փակելու ենք: Սա երկիր է և վերջ»: Այնուհետև տեղեկանալով, Հայկ Չոբանյանի՝ հաջորդ տարի առնվազն 10.000 ծառ տնկելու հայտարարության մասին, որոշել է մասն դառնալ այդ գեղեցիկ նախաձեռնությանը:

Այսօր «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի միջոցով քահանա Շայդեն 10 եղևնի է նվիրել մարզպետ Հայկ Չոբանյանին:

-Մենք լուրջ խնդիրներ ունենք անտառային հատվածի կորստի պատճառով և պետք է ձեռնամուխ լինենք դրանց լուծմանը։ Տավուշում ապօրինի անտառահատում գրեթե չկա։ Մարզում ունենք շուրջ 150․000 հեկտար անտառային ծածկույթ, որտեղ կա 30 տոկոս ավելացման հնարավորություն։ Սա այն ճիշտ ուղղությունն է, որով մենք պետք է էական փոփոխություն անենք մեր անտառային ծածկույթի և բնության վերականգնման համար։ Մենք պատրաստ ենք քննարկել, թե այս ուղղությամբ հաջորդ և ապագա տարիներին ինչպես ենք շարժվելու առաջ։ Անտառը միայն փայտը չէ, միայն բնությունը չէ, այն պտուղ է, հատապտուղ է, որը մարդկանց համար սոցիալական խնդիր է լուծում,- ասաց Հայկ Չոբանյանը։

Իջևանի Ազատամարտիկների պուրակում ծառատունկին մասնակցեցին Միխաել Ուիբելը, ով 1988թ. երկրաշարժից հետո մինչև 2018թ. դեկտեմբերի 7-ը համակարգել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության Հայաստանին ուղղված մարդասիրական օգնությունը, վերջինիս թոշակի գնալուց հետո նրա իրավահաջորդ Քրիստոֆ Ռենցը, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն, ԳԿԽ ԲՎԵԿ ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը, ինչպես նաև երկրի և բնության նվիրյալ, ֆիզիկոս Ալբերտ Տոնեյանը:

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031