Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախօրեին քվեարկված և 405 կողմ ձայների առավելությամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին հապճեպ արձագանքում են Թուրքիայի իշխանական վերնախավի գրեթե բոլոր առանցքային դեմքերը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է հետևյալ կերպ. «Այդ բանաձևը մեզ համար առ ոչինչ է: Իրենց խաղերը խափանել ենք, դրա համար էլ վրեժխնդիր են լինում: Կանչեցինք ԱՄՆ դեսպանին և հայտնեցինք մեր մտահոգությունը»:
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը խորհրդարանում իշխող կուսակցության խմբակցության ժողովում հայտարարել է. «Հավատում եմ, որ ազատ ու անկախ մտածելու ունակ ամերիկացիները այդ բանաձևից հետ կպահեն Կոնգրեսին և կկանխեն վերջինիս սխալ ճանապարհով գնալը»:
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը նշել է, որ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումն իրենց համար որևէ վավերականություն չունի:
Կարդացեք նաև
«Ցեղասպանության մասին խոսողները թող շրջվեն ու նայեն սեփական պատմությանը: Թող հայելու մեջ նայեն: Իսկ մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»,- ասել է նա: