Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազությունն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի դիմումը

Հոկտեմբեր 30,2019 22:45

«Արման Բաբաջանյանի դիմումը ստացվել է: Այն սահմանված կարգով մուտքագրվել է և ուսումնասիրվում է Վարդուհի Իշխանյանի գրառման հետ համադրության մեջ՝ նկատի ունենալով նաև այդ գրառման մեջ առկա այլ իրավապահ մարմիններին ուղղված կոչերը»,- Aravot.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով  ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին:

Հիշեցնենք, որ պատգամավորը դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կապված Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի գրառման հետ՝ խնդրելով վերջինիցս վերցնել գրավոր հաղորդում եւ ուսումնասիրել իր ֆինանսական աղբյուրները,  ինչպես իր դիմումի մեջ նշել էր Վարդուհի Իշխանյանը:

«Մինչև օրվա մյուս՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական շատ ավելի կարևոր հարցերին անդրադառնալը վաղ առավոտյան դիմեցի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին»,- իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Բաբաջանյանը և դիմումի լուսանկարները հրապարակել:

Հիշեցնենք նաեւ, որ Վարդուհի Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով գլխավոր դատախազին, խնդրել էր  պարզի Բաբաջանյանի ֆինասական աղբյուրները,որտեղից են նրա  շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031