Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Տիգրան Տեր-Հարությունովը

Հոկտեմբեր 30,2019 22:30

Մեր տեղեկություններով, երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել արդարադատության նախարարության օրինականության եւ վերահսկողության տեսչության «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ աշխատակից Տիգրան Տեր-Հարությունովը։ ՀՀ  վերաքննիչ քրեական դատարանը փոխել է վերջինիս խափանմանը միջոցը։

Տեր-Հարությունովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Տեր-Հարությունովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-308 հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ 325 հոդված 1-ին մասի հատկանիշներով (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը):

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր մոտ 19 մլն դրամ գրավի դիմաց փոխել Տիգրան Տեր-Հարությունովի խափանման միջոցը։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ենթադրյալ  հանցագործությունը կատարվել է արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի կառավարման տարիներին։ Գործով մեղադրյալ է նաեւ նույն ՓԲԸ-ի տնօրեն Նորայր Փանոսյանը։

 Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031