Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի Միացյալ Նահանգներ այցի պատճառով: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարի հայտարարությունը:
«ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը Պետդեպարտամենտին փոխանցել է բողոքի նոտա ադրբեջանական կողմից: Մեր դեսպանատան կողմից համապատասխան նամակներ ուղարկվել են նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ղեկավար կազմին, կոմիտեների ղեկավարներին»,-ասվում է Լեյլա Աբդուլաևի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ բողոքի նոտա ուղարկվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին: Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսքով՝ ամերիկյան կողմն ասել է, որ «Մայլիյանի այցը կրում է անձնական բնույթ»:
Աբդուլաևան նաև ասել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը պաշտոնական նոտա կհղի Պետդեպարտամենտին, ինչպես նաև Բաքվում ԱՄՆ դեսպանությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ