Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս ամենի համար ես պիտի պատասխան տամ, ինձ էլ պետք է պատասխան տան». Գեւորգ Կոստանյանի հարցազրույցի 2-րդ մասը

Հոկտեմբեր 30,2019 21:50

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ հարցազրույցում փորձեցինք պարզել՝ ինչի՞ շուրջ համաձայնության չեն եկել ինքն ու նոր իշխանությունը և ինչն է պատճառը, որ երբեմնի դաշնակցից հինգ պակաս անձն այսօր հայտնվել է իշխանության թիրախում։

Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված լուրերը, որ Կոստանյանին առաջարկվել է մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ, որից հետո կստանձներ կարեւոր դեր իշխանությունում: Հիշեցնենք, որ այս սխեման աշխատեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի պարագայում, որը ցուցմունք տվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ և ստացավ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ ու ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով՝ մանրամասնելով, որ իրենց տեղեկություններով Կոստանյանը հիմա գտնվում է Ռուսաստանում։

«Առավոտին» եւ «Երկիր մեդիային» տված հարցազրույցում Գեւորգ Կոստանյանը հանգամանալից պարզաբանեց, թե արդյոք պատրաստվում է նոյեմբերի 1-ին ներկայանալ նախաքննական մարմնին: «Այս ամենի համար ես պիտի պատասխան տամ, ինձ էլ պետք է պատասխան տան»,- մասնավորապես ասաց նա:

Իսկ մինչ կվերադառնա՝ պատասխանեց ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ իրեն վերաբերող պնդումներին Մարտի 1-ի գործի վերաբերյալ:

Մանրամասն՝ Գեւորգ Կոստանյանի հարցազրույցի 2-րդ հատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031