Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը հիշեցնում է Ամերիկայի դիվանագետների, բարերար առաջնորդների ներդրումը` մի ժողովրդի ոչնչացումից փրկելու հարցում. ԱՀՀ

Հոկտեմբեր 30,2019 17:32

Վաշինգտոն – Հայոց Ցեղասպանության բանաձև H.Res.296-ը ընդունվեց այսօր [հոկտեմբերի 29-ին] Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում՝ 405 կողմ և 11 դեմ ճնշող մեծամասնությամբ, դրական երկկուսակցական քվեարկության արդյունքում՝ հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը:

«H.Res.296-ի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից արտացոլում է Ամերիկայի լավագույն հատկանիշները: Այն արժանացնում է հպարտ էջեր Ամերիկային հումանիտար միջամտության պատմության մեջ: Այն հիշեցնում է Ամերիկայի առաջնագծի դիվանագետների, բարերար առաջնորդների և փրկարարների նշանավոր ներդրումը` մի ժողովրդի ոչնչացումից փրկելու հարցում»,- ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Մարդու իրավունքների ոլորտում այսօրվա շրջադարձային քվեարկությունը իրենից ներկայացնում է Կոնգրեսի, Ամերիկայի հայկական համագումարի և ամբողջ երկրով մեկ ամերիկահայ համայնքի տասնամյակների անխոնջ աշխատանքի գագաթնակետը: Այս բանաձևի նպատակը պարզից էլ պարզ է: Այն փաստացի ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այն դատապարտում է ցանկացած տիպի ցեղասպանության ժխտումը: Այն խրախուսում է մարդու իրավունքների ուսուցումը, ինչը կօգնի կանխել ապագա ցեղասպանություններ»,- հավելեց Արդունին:

Ամերիկայի հայկական համագումարը ակտիվորեն աշխատել է 1970-ականներից ի վեր` պայքարելու ցեղասպանության ժխտման վտանգների դեմ և լիովին աջակցում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի արձանագրության հաստատման:

Ի աջակցություն բանաձևին, ելույթներով հանդես եկան հետևյալ պաշտոնյաները. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերը (Դեմոկրատ, Մերիլենդ), Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի նախագահ Ջեյմս ՄաքԳավերնը (Դեմոկրատ, Մասսաչուսեթս), Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը (Դեմոկրատ, Նյու Յորք), Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ժողովրդավարական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Քեթրին Քլարկը (Դեմոկրատ, Մերիլենդ), Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ՝ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովի առաջատար անդամ Բրեդ Շերման (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), ավագ անդամ Քրիս Սմիթը (Հանրապետական, Նյու Ջերսի), անդամներ՝ Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Թեդ Լիուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), ասորահայ Կոնգրեսական Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Կոնգրեսականներ՝ Ըրլ Բլումենաուերը (Դեմոկրատ, Օրեգոն), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրենդա Լոուրենսը (Դեմոկրատ, Միչիգան), Շիլա Ջեքսոն Լին (Դեմոկրատ, Տեխաս) Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք), Լինդա Սանչեսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Սարբեյնսը (Դեմոկրատ, Մերիլենդ) և Դոնա Շալալան (Դեմոկրատ, Ֆլորիդա):

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031