«Արա Բաբլոյանն անվանի բժիշկ է, նրանով հպարտանում ենք, բայց ստորակետի պատճառով քրեական գործ են հարուցում»,-«Մամուլի ազգային ակումբում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելուն, ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա կարծում է, որ Արա Բաբլոյանի դեմ գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ են իրականացնում. «Ձերբակալությունների շոուները հանրությանը դուր են գալիս»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2830735646989509/
Մանուկյանը Բաբլոյանի օրինակով համոզմունք հայտնեց, որ ՀՀ նոր իշխանությունն արժանավորներին ճիշտ չի վերաբերվում. «Այդ քրեական գործն ուղղակի մարդու զարմանք է առաջանում: Պետության համար մեծ արդյունքի հասած մարդիկ հարվածի տակ են դրվում…Հանում են Արցախի Պաշտպանության նախարարին, որը լավագույններից էր, ինչ է թե մի երկու բառ ճիշտ չի ասել: Իրար հանդեպ թույնով են լցված»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ