Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Դաղստանում ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների, որոնք ներգրավված են եղել մաքսանենգության մեջ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Դաղստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները և հակահետախուզական ծառայությունը ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի անդամների, որոնք ներգրավված են գումարի և այլ իրերի մաքսանենգության մեջ: Գործողության ընթացքում կանխվել է Ռուսաստանից ռազմական տեխնիկայի արտահանումը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ