Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում որեւէ մեկին ռենտգենի տակ չեն գցել այնպես, ինչպես Հրայր Թովմասյանին». Վազգեն Մանուկյան

Հոկտեմբեր 30,2019 16:50

«Երբ գալիս ես իշխանության, թվում է, թե ամեն ինչ քեզ է պատկանում, իսկ իրականում ամեն երկրի ղեկավար ունի սահմանափակումներ: Իշխանության ինստիտուտների տարանջատումը շատ կարեւոր է: Երբ գալիս ես իշխանության, պետք է իմանաս, որ անկախ մամուլին ձեռք տալ չի կարելի, որ չես կարող ասել, թե ՍԴ-ն պետք է քեզ ենթարկվի, որ կան սահմանափակումներ»,-«Մամուլի ազգային ակումբում» այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը միտված «Իմ քայլը» խմբակցության գործողություններին, ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/764548610653172/

 

Սահմանափակումներից մեկը, նրա բնորոշմամբ, անկախ Սահմանադրական դատարանն է. «Նախկինում ՍԴ-ն շատ կապված էր գործադիր իշխանության հետ, թեեւ ուներ անկախություն, բայց ազդեցության տակ էր: Հիմա աննախադեպ է: ՍԴ նախագահ է մի մարդ, որը շատ ինքնուրույն է եւ ենթարկվում է օրենքներին: ՀՀ-ում որեւէ մեկին ռենտգենի տակ չեն գցել այնպես, ինչպես նրան, որովհետեւ նա մաքուր է: Նա պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար»:

Անդրադառնալով փաստին, որ ԱԱԾ-ն հարցեր է ուղղել Հրայր Թովմասյանի դուստրերին եւ հորը, Վազգեն Մանուկյանը կատարվածը ծիծաղելի որակեց. «Դա նաեւ հարիր չէ նորմալ պետությանը: Ուզում են Հրայր Թովմասյանի տեղն ազատել, որ ուրիշը լինի: Տեղի խնդիր է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031