Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանին այսօր ԱԺ-ում հարցրեցինք, թե գաղտնալսումների աղմկահարույց գործով ի՞նչ արդյունքներ ունեն, որեւէ եզրակացության եկե՞լ են: Նա պատասխանեց. «Մեզ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել են այդ ֆայլերը: Հայաստանից չի: Հարցաքննության շահերից ելնելով՝ ես կգերադասեմ այդ գործից չխոսել: ԱՊՀ-ից է»:
Հիշեցնենք, որ ՔԿ ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, որ վարկածներից մեկն այն է, որ գաղտնալսումն արել են արտերկրում՝ հայերի կողմից. «Այդ հարցին մենք կպատասխանենք այն ժամանակ, երբ կհայտնաբերենք այդ անձին, ում հետ կապվում է»: Հաշվի առնելով այն, որ ՔԿ ղեկավարը չի ուզում այդ գործից մանրամասներ ասել, պարզ է դառնում, որ նշված անձանց դեռ չեն բռնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ