Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ ղեկավարը՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի եւ Պողոս Պողոսյանի գործի մասին

Հոկտեմբեր 30,2019 16:33

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեր հարցին՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածը մնո՞ւմ է ուժի մեջ, թե՞ այլ վարկած էլ եք քննարկել եւ ինչ-որ եզրակացության եկել՝ պատասխանեց. «Յուրաքանչյուր մահվան դեպքով գործով քննարկվում է 4-5 վարկած, այդ թվում նաեւ՝ ինքնասպանությանը, այո, դա վարկածներից մեկն է, որի ուղղությամբ քննություն է տարվում»:

Խնդրեցինք փակագծերը բացել՝ դեռ ինքնասպանությա՞ն վարկածն է մնում առաջնային, թե՞ ինքնասպանության հասցնելու վարկածը՝ ՔԿ ղեկավարը պատասխանեց. «Յուրաքանչյուր մահվան դեպքով գործով քննարկվում է մի քանի վարկած՝ սպանություն, ինքնասպանություն, ինքնասպանության գալ, զենքի հետ վարվելու անփութության փորձ, անզգուշություն. քննության ընթացքում սրանք զուգահեռ միաժամանակ ստուգվում են, որոնք հիմնավորվում են՝ հիմնավորվում են, որոնք հերքվում են՝ հերքվում են: Բայց դա երեւում է քննության վերջում, քննությունը դեռ չի ավարտվել»:

Հարցին՝ ձեր թվարկած վարկածներից կա՞ր մեկը, որ հերքվել է եւ բացառում եք՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Կրիմինալիստիկայի կանոններ են դրանք, որոնք միաժամանակ ստուգվում են, հերքվում է հիմնավորմամբ, դա երեւում է գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննության վերջում»:

Պողոս Պողոսյանի գործով Հայկ Գրիգորյանն ասաց. «Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք դատախազություն՝ քննարկման համար՝ արդյոք բավարա՞ր են տվյալները նոր գործ հարուցելու համար, թե՞ ոչ»: Թե ինչ տվյալների մասին է խոսքը՝ Հայկ Գրիգորյանն ասաց. «Կան մի շարք ցուցմունքներ, որը դատախազությունը կգնահատի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031