System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցում՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին`ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր հարազատների, որոնք նահատակվել են: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական շահի կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցով «խաղալ» ԱՄՆ Պետքարտուղարության հետ, թեև վստահ եմ, որ նրանք կփորձեն: Կարևոր է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ ընդունել է նաև տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա անօրինական ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձևն է»,-գրել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ