Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ասի, որ չի ուզում». Վազգեն Մանուկյանը վարչապետի հետ գուցե քննարկի պաշտոնը թողնելու հարցը

Հոկտեմբեր 30,2019 16:24

«Ես համաձայնեցի լինել Հանրային խորհրդի նախագահ՝ վստահելով, որ նոր իրավիճակում իսկապես նոր բարեփոխումներ կսկսվեն, ես էլ կկարողանամ օգտակար լինել: Հիմա տեսնում եմ, որ երկիրն այդ ճանապարհով չի գնում: Խոստումների-հույսերի եւ իրականության միջեւ անհամապատասխանություն կա»,-«Մամուլի ազգային ակումբում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով փաստին, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ ՀԽ նախագահին պաշտոնանկ անելու պահանջով, ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նրա բնորոշմամբ. «Եթե իշխանությունը համաձայն չէ ինձ հետ եւ չի ուզում ինձ այդ պաշտոնում տեսնել, նշանակություն չունի, որ ինձ, ըստ օրենքի, մինչեւ ապրիլ չեն կարող հանել: Ցանկացած պահի վարչապետը կարող է ինձ հրավիրել, եւ զրուցենք: Թող ասի, որ չի ուզում: Եթե նման հարց կա, գուցե ես մոտ օրերս հանդիպեմ նրան եւ քննարկենք՝ իմ հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե ոչ: Երբ առաջին անգամ հանդիպեցինք, նրան ասացի՝  իշխանությունը վերցրել ես, ժողովուրդը վստահում է, բայց ինչպե՞ս ես պատկերացնում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, կամ Արցախի հարցի լուծումը: Կցկտուր խոսակցություն ունեցանք, ասվեց, որ հետո էլի հանդիպենք, կխոսենք»:

https://www.facebook.com/aravot.am/videos/405961606738514/

 

Հետո, Վազգեն Մանուկյանի խոսքով, քննարկել են տեսլականները. «Հանրային խորհրդի առնչությամբ պայմանավորվեցինք, որ երկու ամիսը մեկ ՀԽ-ն հանդիպի վարչապետին: Մի նման հանդիպում եղավ: Շատ հարցեր քննարկեցինք: Հաջորդը դեռ տեղի չի ունեցել»:

Ինչ վերաբերում է վարչապետին ուղղված նշյալ գրությունում Արման Բաբաջանյանի նկատառմանը, թե Մանուկյանը վերջին շրջանում կողմնակալ քաղաքական հայտարարություններ է  անում, եւ որ նրա հիմնադրած «Վերնատուն» քաղաքական ակումբում հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն են, Մանուկյանը նկատեց. «Ակումբը որոշումներ չի կայացնում, այն քննարկումների հարթակ է: Մարդկանց հնի եւ նորի չեմ բաժանում: Նախորդ իշխանության մեջ եղել են ոչ արժանավորներ եւ բարձր մակարդակի անձինք: Նույնը եւ նոր իշխանության մեջ: Հնի եւ նորի բաժանումը լավ չեմ հասկանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031