Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստինֆո». Մեր արձագանքը Բուքիքիոյի կոչին հստակ է. ՍԴ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու պատրաստականությունը. Հրայր Թովմասյան

Հոկտեմբեր 30,2019 16:07

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «Փաստինֆո» գործակալության խնդրանքով արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությանն ու դրա վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը:

«Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդականության մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում են մեր պետության շահերից:

Մեր արձագանքը պարոն Բուքիքիոյի կոչին հստակ է. Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստականությունը:

Ողջունում եմ նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետևություններ անելու պատրաստակամության մասին մեկնաբանությունը»,- նշված է Սահմանադրական դատարանի նախագահի արձագանքում:

Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031