Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի համար նոր ինքնաթիռ են մտադիր գնել. «Գործող ինքնաթիռը բավականին հին է եւ որոշ ստանդարտներին չհամապատասխանող»

Հոկտեմբեր 30,2019 15:03

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նոր ինքնաթիռ են մտադիր ձեռք բերել վարչապետի համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց՝ ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ վարչապետը կառավարական օդանավից չէր օգտվել, մասնավոր կազմակերպության ծառայություններից էր օգտվել. «Հիմնավորում էիք ներկայացրել, թե այդ օդանավը տեխնիկապես չի կարող անցնել օվկիանոսը, բայց «Հետքը» տվյալներ էր հրապարակել, որ օրինակ, «Էյրբասի» պաշտոնյան տվյալներն այլ էին ձեր ներկայացրածից, ինչպե՞ս եք բացատրում տվյալների տարբերությունները»:

Աղաջանյանը պատասխանեց, որ նոր բակի կցման տարբերակ են առաջարկում, որի առկայության դեպքում հնարավոր կլիներ օվկիանոսն անցնել, մինչդեռ վարչապետի խորհրդական Ճաղարյանն ասաց,որ միլիոնավոր դոլարների ծախս է դա ենթադրում. «Մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար, դա եւս խնդիր է հանդիսանում: Հնարավոր չէր ուղղակի այդ ինքնաթիռով թռիչք իրականացնել»:

Սամսոնյանն արձագանքեց՝ բնականաբար, դա վարչապետի ոչ առաջին, ոչ էլ վերջին այցն է ԱՄՆ, որեւէ լուծում լինելո՞ւ է, մտածում եք կցաբակի կամ լիցենզավորման հարցը լուծե՞լ, թե՞ էլի մասնավոր ընկերությունների ծառայություններից եք որոշել անընդհատ օգտվել: Աղաջանյանը պատասխանեց, որ տարբերակներ քննարկում են, այդ թվում՝ նոր ինքնաթիռի գնման տարբերակ. «Գործող ինքնաթիռը բավականին հին է եւ որոշ ստանդարտներին չհամապատասխանող: Նոր տեխնոլոգիաների առկայության պարագայում վառելիքի, ընթացիկ ծախսերի տեսանկյունից ավելի նպատակահարմար կարող է լինել նոր ինքնաթիռի ձեռքբերումը: Սա դեռ որոշում չէ, քննարկման փուլում է»: Նա շեշտեց, որ սա պետություն է եւ կան ծախսեր, որոնցից չեն կարող խուսափել:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Աղաջանյանն ասաց. «Այդ գաղափարը, հաշվի առնելով ընթացիկ բավականին մեծ ծախսերը, եղել է: Ի սկզբանե այդ միտքը կար: Այս պահին կանգնած ենք տրանսատլանտյան թռիչքների խոչընդոտի առաջ, միանշանակ, դա եւս հանդիսանում է պատճառ: Հին օդանավը բավականին թանկ է պահպանման ծախսերի տեսանկյունից, այդ թվերը իրավասու չեմ հրապարակել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031