Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանաձևի ընդունումը անտարակոյս արդիւնք է, մէկ կողմէն աշխարհաքաղաքական նոր իրողութիւններու և միւս կողմէն ամերիկահայ գաղութի քաղաքական կազմակերպուածութեան և տասնամեակներու վրայ երկարող աննահանջ աշխատանքին. Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութիւն

Հոկտեմբեր 30,2019 15:32
sdhk

Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութիւնը կ’ողջունէ ԱՄՆ ներկայացուցիչներու տան՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ամրագրող թիւ 296 բանաձևի ընդունումը և իր երախտագիտութիւնը կը յայտնէ բոլոր այն ներկայացուցիչներուն, որոնք քուէարկեցին անոր ի նպաստ։

Պատմական այս բանաձևը ոչ միայն կը հաստատէ Հայոց Ցեղասպանութեան փաստը, այլ ամբողջովին կը մերժէ Ցեղասպանութեան ժխտման որևէ երեւոյթ կամ դրսևորում: Ան կը մղէ ԱՄՆ վարչակարգը որդեգրելու քաղաքականութիւն՝ Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման, ոգեկոչման և իրազեկման վերաբերեալ:

Բանաձևի ընդունումը անտարակոյս արդիւնք է, մէկ կողմէն աշխարհաքաղաքական նոր իրողութիւններու և միւս կողմէն ամերիկահայ գաղութի քաղաքական կազմակերպուածութեան և տասնամեակներու վրայ երկարող աննահանջ աշխատանքին՝ դաշնակցային և նահանգային մակարդակներու վրայ:

Լիայոյս ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչներու տան այս վճռական քայլը ազդակ կը հանդիսանայ ԱՄՆ Ծերակոյտին, որ այնտեղ ևս որդեգրուի այս բանաձևը և հասցնելով ԱՄՆ նախագահի ստորագրութեան անոր տրուի օրէնքի ուժ:

Այդպիսով, Ցեղասպանութեան ճանաչման հարցը վերջնականապէս դուրս կու գայ քաղաքական օրակարգէն և վերջապէս կը կարողանանք անցում կատարել մեր պահանջատիրութեան յաջորդ հանգրուանի՝ հատուցման ու վերականգնման կարեւորագոյն աշխատանքներուն:

 

Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութիւն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031