Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը խիստ կարևորում է Հայաստանի Մայր բուհի աշխատողների աշխատավարձերի բարձրացումը

Հոկտեմբեր 30,2019 14:48

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, նպատակ ունենալով բարելավել ԵՊՀ բոլոր աշխատողների սոցիալական վիճակը և հաշվի առնելով, որ մինչև տարեվերջ սպասվում է ԵՊՀ եկամուտների և ծախսերի 2020 թ. նախահաշվի (բյուջեի) քննարկումն ու հաստատումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջարկել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին և հոգաբարձուների խորհրդի անդամներին 2020թ. հունվարի 1-ից բարձրացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը առաջարկ է ԵՊՀ 2020թ. բյուջեում շուրջ 1(մեկ) միլիարդ ՀՀ դրամով ավելացնել ԵՊՀ կոլեկտիվի անդամների  (պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ժամավճարային հիմունքներով դասավանդողներ,  վարչական անձնակազմ, ուսումնաօժանդակ անձնակազմ, սպասարկող և այլ անձնակազմ) հիմնական աշխատավարձին ուղղված միջոցները, ինչն իրենից ենթադրում է շուրջ 20 տոկոս հիմնական աշխատավարձի բարձրացում:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը մատնանշել է աշխատավարձին ուղղված միջոցների ավելացման հնարավոր ուղիները, այն է  վարձավճարները (ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2019թ. սկսվել և հաջորդ տարիներին ևս դիտարկվում է շրջանավարտների՝ հետևաբար դիմորդների թվաքանակի էական աճ), ՀՀ պետական բյուջեից ստացվող լրացուցիչ ֆինանսավորման և այլ եկամուտների ավելացումը, ինչպես նաև ԵՊՀ բյուջեի որոշ հոդվածների (ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսեր, հիմնանորոգման և շինարարության ծախսեր, գործուղման ծախսեր, ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման ծախսեր և այլն) կրճատումները:

Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում տարբեր ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացման ֆոնին ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը խիստ կարևորում է Հայաստանի Մայր բուհի պրոֆեսորադասախոսական և այլ տարակարգերի աշխատողների աշխատավարձերի անհապաղ բարձրացումը, հատկապես, երբ ԵՊՀ կոլեկտիվի անդուլ աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում կուտակվել են ռեզերվային (պահուստային) ֆինանսական միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռում այս հարցում գործել առավել համարձակ և չխաթարելով ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումն ու ԵՊՀ բնականոն աշխատանքը՝ շուրջ 20 տոկոսով ավելացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը:

Ա. Ավետիսյան

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031