Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը

Հոկտեմբեր 30,2019 14:51

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևը: Համոզված ենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի պալատներից մեկի կողմից պատմական արդարության վերականգնմանն ուղղված այս կարևոր ու հզոր քայլը նոր թափ է հաղորդելու Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին և կարևոր կանխարգելիչ դեր է ունենալու, որպեսզի աշխարհում նոր ցեղասպանություններ ու վայրագություններ այլևս չլինեն:

Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում, և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետևողականորեն հանդես է գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգծի շարունակականության օգտին:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք իրենց քվեով ոչ միայն կարևոր ներդրում ունեցան Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, այլև իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Բարգավաճ Հայաստան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031