Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. Վենետիկն էլ է ընդունում, որ այստեղ քաղաքական տարր կա

Հոկտեմբեր 30,2019 12:49

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունից ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «կոշտ դրսեւորումների» տպավորություն է ստացել:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ՍԴ նախագահի եւ դատարանի շուրջ վերջին շրջանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Մենք այստեղ ավելի շատ պետք է փորձենք հասկանալ ենթատեքստը: Քանի որ այնտեղ իսկապես կար կոպիտ գնահատական, ինչը չի բխում Հայաստանի հեղինակության շահերից, ինչն ակներեւ է: Մենք պետք է ուշքի գանք եւ փորձենք առաջին հերթին շեշտը դնել տնտեսական հեղափոխության, սոցիալական արժեքների հեղափոխության վրա»:

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունում կոշտ գնահատականն այն է, որ փաստորեն ընդունում են, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակում քաղաքական տարր կա:

Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ, Վենետիկն էլ է արդեն ընդունում, որ այստեղ քաղաքական հետապնդման տարր կա. «Իմ հարցազրույցներում, երբեք նման պնդումներով հանդես չեմ եկել, որ այստեղ քաղաքական հետապնդման տարր կա, բայց արդեն ժամանակն ու տարածությունը տանում են այդ համոզմանը: Պետք է ուշքի գանք, այդ ձերբակալություններով ու կալանավորումներով ի՞նչի ենք հասնելու: Մի քանի անգամ արդեն ասել ենք, որ դրանով մենք հիասթափություն ենք առաջացնում այն ներդրողների մոտ, որոնք Հայաստանում ցանկանում են տնտեսական ծրագրեր իրականացնել»:

«Ժողովրդին շոուներով կերակրելը» ընդդիմադիր պատգամավորը համարում է «անարդունավետ եւ կարճաժամկետ քայլ, որին վերջ դնելու ժամանակն է»: Նա կարծում է, որ մարդիկ մինչեւ «կոկորդները կուշտ» են ձերբակալություններից, «պատերին ծեփելուց» ու «ասֆալտին փռելուց» եւ իրավապահներին հորդորում է`դադար առնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031