Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կրկին եւ վերջնականապես ազգովի ցեղասպանվելու մտադիր չենք»

Հոկտեմբեր 30,2019 14:30

«Արցախը առանձին բանակցային կողմ դարձնելու բոլոր ջանքերը ոչ միայն անհեռանկար ու անիմաստ են, այլեւ խորապես անհեթեթ, վնասակար եւ անիրագործելի: Եվ, այո՛, բոլոր «երեք» կողմերին գոհացնող արցախյան հակամարտության կարգավորումը, սկզբունքորեն անհնարին է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

«Թուրքական շրջապատն՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի, ամենեւին մտադիր չէ հանդուրժելու ոչ միայն արցախահայության, այլեւ, առհասարակ, հայոց պետականության երկարաժամկետ գոյությունը տարածաշրջանում։ Այս օրերին Սիրիա ներխուժող թուրքական տանկերը բարենպաստ աշխարհաքաղաքական դասավորության դեպքում կարող են հայտնվել նաեւ Երեւանի փողոցներում… Հայաստանը փոքր եւ գոյաբանորեն վտանգված խոցելի ազգային պետություն է։ Հենց այդ ակներեւ հանգամանքը մեզ միանգամայն բավարար չափով օժտում է միջազգային հարաբերությունների դաշտում ՇԻՏԱԿ խոսելու իրավունքով ու պատեհությամբ։ Մենք կրկին եւ վերջնականապես ազգովի ցեղասպանվելու մտադիր չենք»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ մենք իրավասու ենք եւ խոսելու ենք միայն մեր ազգային-պետական անվտանգության բացարձակ գերակայության եւ հայության ցեղասպանությամբ ոտնահարված մարդկային ու տարածքային հետեւանքները քայլ առ քայլ վերացնելու գոյաբանական հրամայականի դիրքերից։

Զրույցի այլ մանրամասները՝  «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031