Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այո, հասարակության զգալի մասն իսկապես պահանջում է «բոլորին բռնել» ու «թալանածը ետ բերել». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 30,2019 12:20

Անդրադառնանք սեփական վարկանիշը փրկելու համար ձերբակալություններ իրականացնելու մեղադրանքին։

Եթե դա ճիշտ է՝ ստացվում է, որ իշխանություններն ինչքան շատ նախկին պաշտոնյաների պատասխանատվության ենթարկեն, այնքան իրենց վարկանիշը կբարձրանա։ Այսինքն՝ ժողովուրդն այնքան զզված է նախկիններից, որ ցանկացած մեկին ցանկացած հոդվածով «նստացնելը» դրական կգնահատվի։ Սա, համաձայնվեք, նախկինների «վարկանիշի» ամենաճշգրիտ գնահատականն է։ Եվ այդ գնահատականն, ի դեպ, հենց նախկինների ֆինանսավորմամբ գործող քարոզչամիջոցներն են տալիս։

Ուրիշ բան, որ իշխանություններին սեփական վարկանիշը բարձրացնելու այդ տարբերակը բացարձակապես պետք չէ, որովհետեւ բազմաթիվ ոլորտներում իսկապես ահռելի դրական փոփոխություններ են եղել, եւ դրանք պատշաճ ձեւով ներկայացնելը բավական է՝ իշխանությունների առանց այն էլ բավականին բարձր վարկանիշն ավելի բարձրացնելու համար։

Մյուս կողմից էլ՝ այո, հասարակության զգալի մասն իսկապես պահանջում է «բոլորին բռնել» ու «թալանածը ետ բերել»։ Եվ հենց այս հարցում է, որ նախկինները սխալվում են կարծելով, թե իրենց թշնամին Նիկոլ Փաշինյանն է։ Ոչ, իրենց Փաշինյանը չի հեռացրել, ժողովուրդն է հեռացրել, ու իրենց դատաստանը Փաշինյանը չի պահանջում, ժողովրդի մի մասն է պահանջում։ Ընդ որում՝ պահանջում է ոչ թե զուտ նախանձից (որ արժեցող-չարժեցող միլիոններ են կուտակել, իսկ իրենք օրվա հացի կարոտ են մնացել), այլ որովհետեւ թալանված միլիարդներով այսօր կարելի էր որակապես այլ Հայաստան ունենալ, այսինքն` նախկիններն ըստ էության պետությունն են մսխել, ու դա է, որ չի ներվում նրանց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031