Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմում ծառայողական մեքենաները կկրճատվեն 7-ով. Էմիլ Տարասյան

Հոկտեմբեր 30,2019 11:53

2020-ի առաջին կիսամյակում ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը կկրճատվի: Դրանք 22-ից կդառնան 15: Այդ մասին այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Էմիլ Տարասյանն անդրադարձավ նաեւ աշխատակազմին. հաստիքացուցակով սահմանված 155 տեղից 130-ից ավելին համալրված է:

Ըստ աշխատակազմի ղեկավարի, նախագահի աշխատակազմի համար առաջնային է լինելու թվայնացման դերի մեծացումը՝ սկսած անցակետից, հայտերի իջեցումից մինչեւ էլեկտրոնային շտեմարանների ստեղծում: Նախագահի աշխատակազմում ակնկալում են, որ տեղեկատվական բազայի թվայնացմամբ կապահովվի աշխատանքի օպերատիվություն եւ հասարակությանն արագ արձագանքելը:

2020 թվականի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 1 միլիարդ 576 միլիոն դրամ, ինչը 430 միլիոն դրամով ավելի է 2019-ի բյուջեով հատկացված գումարից:

Վարչապետի աշխատակազմի համար 2020 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 20,8 միլիարդ դրամ, որը 4 միլիարդ դրամով ավելի է 2019 թվականին հատկացված բյուջեից: Ֆինանսների նախարար Ատոմ Զանջուղազյանը հատկացման ավելացումը պայմանավորեց նրանով, որ վարչապետի աշխատակազմը պատասխանատվություն է կրում նաեւ բյուջետային ծրագրերի համար, որոնք իրականացվում են արտաքին աջակցությամբ` դրամաշնորհներով:

Խորհրդարանի աշխատակազմի համար հատկացվել է 6 միլիարդ 96 միլիոն դրամ, ինչը 2019-ի բյուջեով հատկացված գումարից 842 միլիոնով ավելի է:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի համար հատկացվել է 721 միլիոն դրամ, ինչը 4 միլիոն դրամով նվազել է 2019-ի բյուջեից:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմին հատկացվել է 12,6 միլիարդ դրամ, ինչը 193 միլիոն դրամով գերազանցում է 2019-ի հատկացումը:

Դատախազությանը հատկացվել է 5,4 միլիարդ դրամ, ինչը 86 միլիոն դրամով ավելի է 2019-ի հատկացումից:

Հատուկ քննչական ծառայությանը հատկացվել է 735 միլիոն դրամ, որը 4,7 միլիոնով պակաս է 2019-ի բյուջեից:

Արդարադատության նախարարությանը հատկացվել է 17,3 միլիարդ դրամ, ինչը 344 միլիոն դրամով ավելի է 2019-ին հատկացված գումարից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է մեկ միլիարդ 179 միլիոն դրամ, ինչը 26,4-ով միլիոնով ավելի է 2019-ի հատկացումից:

Հաշվեքննիչ պալատին հատկացվել է 1 միլիարդ 90 միլիոն դրամ, ինչը 29 միլիոն դրամով պակաս է 2019-ի հատկացումից:

Քննչական կոմիտեին հատկացվել է 7,7 միլիարդ դրամ, ինչը 110 միլիոն դրամով պակաս է 2019-ի հատկացումից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031