Հայաստանում երբեք չէր եղել այդպիսի դեպք, երբ հստակ նշվեր այն լրատվամիջոցների անունները, որոնք նախընտրելի չեն տվյալ միջոցառումը լուսաբանելու համար։ Անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եթե եղել են արգելքներ լրագրողների համար ինչ-որ թեմա լուսաբանելու առումով, ապա դա արվել է աննկատ՝ կա՛մ պարզապես հրավեր չի ուղարկվել, կա՛մ տարբեր պատճառաբանություններ են նշվել որեւէ միջոցառման լրատվամիջոցներին չհրավիրելու համար։
Այսինքն՝ երբ հետհեղափոխական Հայաստանում թմբկահարում են, թե լրատվամիջոցները ազատ են ու թափանցիկ, դա իրականության հետ որեւէ աղերս չունի։ Նշենք, որ այս կազմակերպության հիմնադիրը նախկին ընդդիմադիր, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն է, ով մշտապես լրատվամիջոցների հետ շփվել է շատ բաց ու որեւէ արգելք չի դրել լուսաբանելու հետ կապված։ Ու երեկ հենց Ս. Սաֆարյանն է արգելել վերը նշված լրատվամիջոցներին լուսաբանել իրենց քննարկումը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում