Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման համար Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովը ընդունել է կանոն՝ քվեարկության համար հիմք նախապատրաստելով

Հոկտեմբեր 30,2019 11:23

Վաշինգտոն – Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովը ընդունեց կանոն Հայոց Ցեղասպանության բանաձև H.Res.296-ի քննարկման համար՝ Ներկայացուցիչների պալատի դահլիճում քվեարկության համար հիմք նախապատրաստելով՝ հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը:

«Մենք ողջունում ենք այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են Կանոնների հանձնաժողովի կողմից, որը ղեկավարում է հանձնաժողովի նախագահ Ջեյմս ՄաքԳավերնը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ Դոնա Շալալայի խոսքերը և Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելի հզոր վկայությունը՝ Կոնգրեսականներ Քրիս Սմիթի և Աննա Էշուի հետ միասին»,- հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Այսօր H.Res.296-ի համար կանոնի ընդունումը հիմք է նախապատրաստում Ներկայացուցիչների պալատի դահլիճում պատմական քվեարկության համար: Ինչպես ընդգծեց հանձնաժողովի նախագահ ՄաքԳավերնը, եթե մեր պատմության մութ էջերը չեն ճանաչվում՝ դրանք դատապարտված են կրկնվելու: Մենք կոչ ենք անում բոլոր անդամներին աջակցել այս երկկուսակցական մարդու իրավունքների օրինագծին և ապահովել, որ ցեղասպանության ժխտման օրերն ավարտվել են, և որ Ամերիկայի պատմության հպարտ էջերը՝ քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրածներին օգնելու վերաբերյալ, մեծարվեն և պահպանվեն»,- շարունակեց Արդունին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031