Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 30,2019 11:05

Մի քանի օր է՝ Հոկտեմբերի 27-ի տուժողների իրավահաջորդները, մեղմ ասած, քննադատում են դատախազությանը՝ գործի անջատված մասով կարճման որոշումը չստանալու համար։ Հոկտեմբերի 27-ին Անահիտ Բախշյանը հայտարարեց. «Ու անընդհատ մեր աչքն են մտցնում, թե մենք ինչու չենք դիմել։ Լսեք՝ եթե մենք չունենք այդ անջատված մասով կարճման վերաբերյալ որոշումը, մենք ի՞նչը բողոքարկենք։ Ես փաստաբան չեմ, բայց փաստաբան Աշոտ Սարգսյանն արդեն ինչքան ժամանակ է՝ խոսում է դրա մասին»:

Հարց ուղղեցինք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, որն այս առնչությամբ ասաց. «Տեղեկատվությունը, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով քրեական գործի վարույթը կարճելու որոշումը կայացվել է ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի կողմից, իրականությանը չի համապատասխանում»։

Նրա տեղեկացմամբ՝ որոշումը կայացվել է վարույթն իրականացրած Քննչական խմբի ղեկավարի կողմից՝ 2004թ. նոյեմբերի 11-ին։ Պարզապես դրանից երկու օր առաջ՝ նոյեմբերի 9-ին, քրեական գործի անջատված մասի նյութերը, դրանով կայացված դատավարական որոշումները քննչական խմբի մասնակցությամբ քննարկվել են ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում։ Գլխավոր դատախազի խորհրդականը պնդեց, որ, ըստ քրեական գործի նյութերի, առկա է տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին, ինչպես նաեւ տուժողներին ուղղված ուղեկցող գրություն՝ առ այն, որ նրանց տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը, պարզաբանվել է այն բողոքարկելու կարգը, ինչպես նաեւ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը։

Այնուամենայնիվ, Գոռ Աբրահամյանն ասում է, որ եթե տուժողների իրավահաջորդներից, նրանց ներկայացուցիչներից կան անձինք, ովքեր պնդում են, որ չեն ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել ՀՀ դատախազություն, եւ սահմանված կարգով նրանց կտրամադրվի որոշման պատճենը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031