Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, գերատեսչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «տվյալ փաստաթուղթը ներքին լսարանի համար է և չունի պատմական և իրավական հիմնավորում»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ որոշակի ուժեր փորձում են վրեժ լուծել Անկարայից այն բանից հետո, երբ չհաջողվեց կանխել Սիրիայում «Խաղաղության ակունք» թուրքական ռազմական օպերացիան, ինչն էլ դրսևորվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից «սկանդալային» բանաձևի ընդունմամբ:
«Այդ որոշումը Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար ոչ մի նշանակություն չունի: Քաղաքական դրդապատճառներով ընդունված փաստաթուղթը ծառայում է հայկական լոբբիի և ԱՄՆ-ում հակաթուրքական շրջանակների շահերին, և ոչ ավելին»,-ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ