Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. Երկկուսակցական այս նախաձեռնությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչումը վեր է քաղաքական շահարկումներից

Հոկտեմբեր 30,2019 10:43

Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների մի քանի սերունդների համար երկար սպասված իրադարձություն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը։ Բանաձև, որի հաջողության համար տարիներով հետևողական ջանքեր են ներդրվել ամերիկահայ համայնքի կողմից և ոչ միայն երեկ։ Աշխարհաքաղաքական շահերի դեմ չընկրկելու և նահանգ առ նահանգ առաջ գնալու մարտավարությունը չէր կարող չհաջողել։

Երկկուսակցական այս նախաձեռնությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչումը վեր է քաղաքական շահարկումներից. դրանք պետք է դատապարտվեն՝ նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար։

Երախտագիտություն եմ հայտնում բանաձևի հեղինակ, հայ ժողովրդի լավագույն բարեկամ կոնգրեսական Ադամ Շիֆին, համահեղինակներին, արդարությանը կողմ քվեարկած բոլոր 405 կոնգրեսականներին՝ կեղծիքի և ժխտման դուռը փակելու և Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուներին, հայ համայնքին՝ համախմբվելու և համահայկական օրակարգի հարցերն առաջ տանելու համար։ Միասին դեռ շատ անելիքներ ունենք։

Արցախի Հանրապետության ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031