Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորները գոհ են. «Ուշացած, բայց անհրաժեշտ քայլ էր ԱՄՆ-ի կողմից»

Հոկտեմբեր 30,2019 10:32

Այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի քննարկումները հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկեցին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնությամբ`405 կողմ, ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւին անդրադարձով: Ճանաչման հետ մեկտեղ՝ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն իր գոհունակությունը հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձեւի առիթով`նկատելով. «Կարծում եմ, սա շատ կարեւոր քայլ է եւ էլ ավելի պետք է նպաստի ցեղասպանության հարցերի միջազգայնացմանը»:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ այսպես արձագանքեց. «Ուշացա,ծ բայց անհրաժեշտ քայլ էր ԱՄՆ-ի կողմից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031