Բուդապեշտում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում սպասում է Հունգարիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների պայքարի հաղթողին, իսկ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկ սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացնի եւ միայն հաջողության հասնելու դեպքում մրցանակային 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք կնվաճի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ