Վահան Շիրխանյանի տվյալներով՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնողները զենքը ԱԺ են մտցրել պատգամավորներից մեկի ծառայողական մեքենայով, իսկ ծառայողական մեքենան չէր ստուգվում:
Ով էր այդ պատգամավորը Aravot.am-ի հարցին պարոն Շիրխանյանը պատասխանեց, որ այս եւ այլ կարեւոր տեղեկություններ ինքը կհայտնի միայն «Հոկտեմբերի 27-ի» վերաբացման դեպքում: Մեր հարցին՝ վստա՞հ է, որ գործը կվերաբացվի, նա պատասխանեց.
«Եթե ուզում են երկիր կառուցել, «Հոկտեմբերի 27-ի» վերաբացումն ուղղակի հրամայական է»:
Անդրադառնալով քննարկումներին, թե քաղաքական կամք չկա գործի վերաբացման առումով, նա չհամաձայնեց՝ ասելով, որ տեսնում է քաղաքական կամք, բայց պարզապես հապաղում են:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե պատգամավորը տեղյա՞կ է եղել, որ իր ծառայողական մեքենայով են զենքը տանում, պարոն Շիրխանյանը պատասխանեց՝ այո, իսկ թե արդյոք տվյալ պատգամավորը պատասխանատվություն կրե՞լ է իր ծառայողական մեքենայով զենքի տեղափոխման համար, պարոն Շիրխանյանն ասաց՝ ոչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ