Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի U 23 աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտած մեր հինգ ըմբիշներից ասպարեզում մնացել է միայն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որն առավելության է հասել մոնղոլ եւ իրանցի մրցակիցների նկատմամբ եւ կիսաեզրափակչում գոտեմարտելու է հնդիկ Րավիներ Րավիների հետ:
Երեկ անհաջողության մատնած հայաստանցի չորս ըմբիշները սփոփիչ գոտեմարտի հնարավորություն չեն ստացել, քանի որ նրանց հաղթողները չեն հասել եզրափակիչ::
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ