Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում հարգել գործընկերային հարաբերություններն ու բացառել ԶԼՄ-ների հանդեպ խտրական վերաբերմունքի որևէ դրսևորում». ՀԺՄ

Հոկտեմբեր 29,2019 20:02

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խստորեն դատապարտում է խոսքի ազատության հանդեպ ոտնձգության ցանկացած դրսևորում:

Լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած խտրական մոտեցում, լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլ ոտնձգություն է խոսքի ազատության դեմ, հատկապես, երբ խտրական մոտեցումը ցուցաբերում է այն հասարակական կազմակերպությունը, որը հանրությանը ներկայանում է՝ իբրև ժողովրդավարության սկզբունքներն ու մարդու իրավունքները  պաշտպանող կառույց։

ՀԺՄ-ն վստահ է, որ ստեղծված մթնոլորտը որևէ լավ բանի չի հանգեցնի, այն միայն կխորացնի  անվստահությունն ու առկա խնդիրները:

Ցանկացած ոք կամ կազմակերպություն պատասխանատու է իր աշխատանքի համար՝ բարեխղճության ու մասնագիտական էթիկայի իր պատկերացումների շրջանակում:

Մնացած բոլոր դեպքերում ցանկացած վեճի առարկա ՀՀ-ում լուծվում է դատական կարգով։

Բոլորին կոչ ենք անում լրատվամիջոցների ու լրագրողների հետ փոխհարաբերություններում պահպանել կոռեկտության ու հանդուրժողականության սահմանները, դրսևորել պատշաճ բարեկրթություն ու կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջը, այն է՝  ԶԼՄ-ների հանդեպ խտրականությունը պետք է բացառվի, խտրականության ցանկացած դրսևորում պետք է մերժելի լինի:

Լրատվամիջոցներին կոչ ենք անում բարեխիղճ կատարել աշխատանքը՝ պահպանելով մասնագիտական էթիկայի նորմերը։

Այս համատեքստում իշխանություններին հորդորում ենք հետևողական լինել իրենց իսկ բարձրաձայնած ժողովրդավարական արժեքների հանդեպ, հարգել լրատվամիջոցների աշխատանքն ու խոսքի ազատությունն առհասարակ:

Այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ ամեն օր բախվում են խտրական մոտեցման հետ: Նրանք խնդիր ունեն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալու, իրենց ունեցած տեղեկատվությունն օպերատիվ կերպով ճշտելու հարցում: Լուրջ խնդիրների են բախվում  հարցազրույցների, բանավեճերի հրավիրելու (հատկապես՝ իշխանական շրջանակներից) դեպքում:

Այլ դեպքերով, շատ հաճախ որոշ լրատվամիջոցներ ու հատկապես՝ ֆոտոգործակալություններ, խտրական վերաբերմունքի պատճառով չեն կարողանում լուսաբանել տարբեր գերատեսչությունների կազմակերպած միջոցառումները,  այն դեպքում, երբ տվյալ ֆոտոգործակալությունները պարտավորություններ ունեն իրենց բաժանորդների հանդեպ, որոնց թվում են նաև մի շարք համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցներ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում հարգել գործընկերային հարաբերություններն ու բացառել ԶԼՄ-ների հանդեպ խտրական վերաբերմունքի որևէ դրսևորում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031