Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 31-ին կոնգրեսը կարող է վավերացնել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Հոկտեմբեր 29,2019 18:10

Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանատունն ամենաբարձր մակարդակով նախաձեռնել է մոբիլիզացման արշավ՝ ընդդեմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևի, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Ուղերձը պարզ է՝ «Սպանեք բանաձևը, որը ճանաչում է հայոց ցեղասպանությունը»:

Թուրքական կազմակերպությունները սկսել են իրենց անդամներին նամակներ ուղարկել՝ նրանց հորդորելով անհապաղ մոբիլիզացվել ընդդեմ բանաձևի, այն անվանելով «ատելության օրենսդրություն»:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, որոնք մեծամասնություն են կազմում, հավանական է, որ հոկտեմբերի 31-ին վավերացնեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Ներկայացուցիչների պալատի կանոնադրության հանձնաժողովը ամենայն հավանականությամբ կհայտարարի, որ քննարկում է բանաձևը ընդունելու հավանականությունը: Քվեարկությունից առաջ սա վերջնական պաշտոնական ընթացակարգն է:

Ստորև ամբողջությամբ հրապարակում ենք Թուրքիայի դեսպանատան ուղերձը ուղղված թուրք-ամերիկացիներին. «Հորդորեք Կոնգրեսին ընդդիմանալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևին՝ Թուրքիայի ժառանգությանը քրեական դատապարտման ենթարկող օրենսդրությանը, բողոքի նամակ գրեք ձեր պատգամավորին:

2019-ի ապրիլի 8-ին Ադամ Շիֆը օգնեց հայ-ամերիկյան համայնքի ազգայնական տարրերին՝ ներկայացնելով թիվ 296 բանաձևը, որը օրենսդրական հիմք է ստեղծում, Թուրքիային և ամերիկացի-թուրքերին ցեղասպանության մեջ դատապարտելու համար, այն դեպքերի համար, որոնք հարյուր տարի առաջ՝ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի են ունեցել օսմանյան կայսրությունում:

296 բանաձևը առաջին քայլն է զանգվածային ակցիաների, որոնց նպատակն է անցյալից եկած հսկայական պահանջների հետապնդումը և հողային պահանջների վերականգնումը։ Սա ուղղված է ոչ միայն Թուրքիայի, այլև Թուրքիայի քաղաքացիների դեմ:

Այժմ բանաձևը Ներկայացուցիչների պալատում ունի 113 հովանավոր, որոնց մեծ մասը գալիս են Կալիֆոռնիայից, Նյու Յորքից, Նյու Ջերսիից և Մասաչուսեթսից, որտեղ ագրեսիվ հայկական լոբբին զբաղվում է պատմության իր ուղղափառ տեսակետի պարտադրմամբ:

Մինչ զգացմունքներն իրենց զենիթի մեջ են, Ադամ Շիֆը և պալատի խոսնակ Նենսի Փելոսին շահարկում են առկա հանգամանքները՝ հաջորդ շաբաթ խորհրդարանում 296 բանաձևը քվեարկության դրնելու համար։

Մեր կողմից կցված նամակները ուղարկեք այն կոնգրեսականներին, որոնք համատեղ ստորագրում են բանաձևը, նաև կոնգրեսի այլ անդամներին:

Խնդրում ենք չսպասել: Խնդրում ենք անմիջապես դեմն առնել ատելության մասին օրենքի»:

Մինչդեռ Կանոնադրության հանձնաժողովի նախագահ, Մասաչուսեթս նահանգի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջիմ Մաք Գավրնը՝ նշելով, որ Ուորչեստրի շրջանում է Միացյալ Նահանգների ամենահին հայկական համայնքը, հայտարարել է. «Ես հպարտ եմ, որ Կանոնադրության հանձնաժողովը կքննարկի այդ բանաձևը։ Ցեղասպանության չճանաչումը բիծ է մարդու իրավունքների արժեքամակարգի վրա և շատ սխալ ուղերձ է ուղարկում ամբողջ աշխարհում մարդու իրավունքները ոտնահարողներին»:

 

Հայաստանի Ժողովրդական Շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեր ամենամեծ թերությունը մեր միամտությունն է՝սպասելիքներ ունենալով ԱՄՆ կողմից ցեղասպանությունը ընդունելուց,բայց մոռանում ենք,որ թուրքերը ամեն այդպիսի դեպքի համար ունեն իրենց կարտ-բլանշը՝համոզելու ԱՄՆ նախագահին չընդունել այդ բանաձևը:Օրինակ ռուսական C 400 ից հրաժարումը,կամ ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը,միջուկային գլխիկներով հրթիռների վերադարձումը և այլն…:Իսկ մենք միշտ կհայտնվենք հիասթափվածների շարքում…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031