Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Շուտով կհրապարակենք ԱԱԾ 2 պաշտոնյայի անունները, որոնք սպառնացել են Հոկտեմբերի 27-ի գործով վկա Տ. Նազարյանին». Ստյոպա Սաֆարյան

Հոկտեմբեր 29,2019 17:40

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր Հոկտեմբերի 27-ի տարելիցին նվիրված քննարկման ժամանակ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նախ ուշադրություն հրավիրեց մի դրվագի վրա:

Հիշեցրեց, որ գործով վկաներից Տիգրան Նազարյանը ժամանակին, երբ արդեն գտնվում էր ԱՄՆ-ում, հարցմանն ի պատասխան, թե արդյոք ձայնագրվե՞լ է Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի փակ խոսակցությունը, պատասխանել էր, որ ԱԺ խոսափողների կարմիր լույսը միացված է եղել: Սաֆարյանի խոսքով՝ այդ պատասխանով Նազարյանը հաստատել էր, որ ձայնագրվել է: «Դրանից հետո Տիգրան Նազարյանն ԱԱԾ երկու պաշտոնյաներից սպառնալիքներ էր ստացել: Շուտով կհրապարակենք նրանց անունները: Նրանք սպառնացել էին այլեւս չվերադառնալ ՀՀ»,-հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:

Նա նաեւ նշեց. «Ըստ գործի նյութերի՝ ցուցմունքների, ԱԱԾ գործակալների մոտ Նաիրի Հունանյանը հայտարարել է իր մտադրությունների մասին: Դա անուշադրության է մատնվել, թեեւ դատարանում դա հնչել է: Պարզվում է, որ սպանությունից հետո ԱԱԾ-ում եղել են պաշտոնյաներ, որոնք շարունակել են խոչընդոտել վկաների՝ ՀՀ վերադառնալուն: Բոլորը գիտեն, որ Տիգրան Նազարյանն ԱԱԾ աշխատակից էր Հանրային հեռուստաընկերությունում»:

Սաֆարյանը նաեւ հիշեցրեց՝ հայտնի չէ, թե Հունանյանի եւ Քոչարյանի զրույցն ինչ ճակատագրի է արժանացել՝ գաղտնի՞ է պահվում, թե ոչնչացվել է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ԴԵ, հո չեք? թողնի Արման Բաբաջանյանը ձեզնից առաջ ընկնի….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031