Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ վերանայել Երեւանին տրվող դոտացիաները, չի կարող փոխքաղաքապետը ստանալ ավելի շատ պարգեւատրում, քան դուք». Անի Սամսոնյանը՝ Պապիկյանին

Հոկտեմբեր 29,2019 17:31

2020-ի բյուջեի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հարցրեց դոտացիաներից: Նրա խոսքով՝ Երեւանը ստանում է բավականին մեծ դոտացիաներ, փորձ էին անում բարձրացնել Երեւանում աշխատավարձերը, եթե դա տեղի ունենա, պետք է վերանայել նաեւ դոտացիաները. «Քանի դեռ Երեւանի քաղաքապետարանում շարունակում են տալ ճոխ պարգեւատրումներ, դա նշանակում է, որ Երեւանը ավելի շատ ինքնաբավ է դարձել, այդ իսկ պատճառով առաջարկում եմ խստիվ վերանայել Երեւանին տրվող դոտացիաները, որովհետեւ չի կարող Երեւանի փոխքաղաքապետը, վարչական շրջանի ղեկավարը, մամուլի խոսնակը ստանալ ավելի շատ պարգեւատրում, քան, օրինակ, դուք, պատգամավորները»: Նա առաջարկեց Երեւանին հատկացվող գումարները տալ մարզերին:

Պապիկյանը պատասխանեց, որ աշխատավարձերը, պարգեւատրումները դոտացիայի հետ չպետք է կապել, ամեն դեպքում համաչափ զարգացում պետք է լինի. «Ես համաձայն եմ, որ մարզերին, մարզային համայնքներին դոտացիան պետք է ավելացվի, կամ նրանց պետք է տալ այլ հնարավորություններ, ես համաչափ զարգացման ջատագով եմ»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց՝ շինթույլտվությունները ՏԻՄ-երը ուշացնում են, տնտեսվարողները վնաս են կրում, տնտեսության զարգացման ընթացքը դանդաղում է: Նա ասաց, որ օրենսդրական նախաձեռնություն է մշակում, որ եթե համայնքապետարանը սահմանված ժամկետում չի տրամադրում թույլտվությունը, այդ շինթույլտվությունը պետք է համարել տրված, շրջանցեն ՏԻՄ-ին:

Պապիկյանը պատասխանեց. «Չի կարող որեւէ համայնքապետ մերժել շինթույլտվությունը, եթե իր դաշտում է, ոչ թե քաղշինի, կադաստրի ու չպատճառաբանի, թե ինչու է մերժում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031