«Որեւէ ցանկություն չունեմ հանդիպելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե «պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հանդիպումը հաշվի առնելով՝ չեք ցանկացե՞լ հանդիպել եւ զրուցել Հունանյանի հետ», ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Եթե արժեքավոր տեղեկություններ կարող է հայտնել, դա կհետաքրքրի իրավապահ մարմիններին, այլ ոչ թե ինձ»,-ընդգծեց նա: Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատ արձակման դիմումի հիման վրա միջնորդություն չի ուղարկվի դատարան, քանի որ ԱՆ պրոբացիոն ծառայությունը եւ քրեակատարողական հիմնարկը բացասական պատասխաններ են տվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև