«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այսօր Հոկտեմբերի 27-ի թեմայով քննարկման ավարտին ներկա ԶԼՄ-ների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու էր ավելի վաղ սոցցանցում գրել, որ մի շարք լրատվամիջոցների համար իր կենտրոնում այսօր կազմակերպված քննարկումը փակ է:
«Սա մամուլի ասուլիս չէ, մենք էլ հետազոտական կենտրոն ենք: Չէք գտնի մի հետազոտական կենտրոն, որն իր քննարկումներին հրավիրում է բոլորին անխտիր: Մեր իրավունքն է որոշել, թե որ լրատվամիջոցն է համարվում լրատվամիջոց, իսկ որը՝ քարոզչամիջոց: Քարոզչամիջոցների առաջ մեր ինստիտուտը փակ է եւ փակ է լինելու միշտ»,-նախ նշեց Ստյոպա Սաֆարյանը՝ շեշտելով, որ ինստիտուտը գտնվում է իր մասնավոր տարածքում:
Քննարկումն արդեն ավարտվել էր, եւ սրահ մուտք գործած «5-րդ ալիքի» (հեռուստաընկերության անունը Սաֆարյանի՝ մուտքի արգելքին վերաբերող ԶԼՄ–ների ցանկում էր) լրագրողը միացավ ճեպազրույցին եւ Սաֆարյանին հարցրեց. «Սա խտրական վերաբերմունք չէ՞»: Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Դուք դուրս եկեք»:
Լրագրող-Ինչո՞ւ
Կարդացեք նաև
Սաֆարյան-Որովհետեւ ես ձեզ լրատվամիջոց չեմ համարում:
Լրագրող-Այսինքն, դո՞ւք եք համարում լրատվամիջոց, կամ ոչ:
Սաֆարյան-Ես այդ իրավունքն ունեմ:
Ապա ճեպազրույցին միացավ նաեւ LifeNews-ի լրագրողը: LifeNews-ի անունը եւս առկա էր վերոնշյալ ցանկում: Սաֆարյանը նրան էլ ասաց՝ «Դուրս եկեք: Սա իմ սեփականությունն է…ասենք, ես կարո՞ղ եմ գալ…մի քանի լկտի, ինչպես դուք, ներխուժել ձեր բնակարան»:
«5-րդ ալիքի» լրագրողը նկատեց.
-«Պարոն Սաֆարյան, դուք այս պահին լրագրողներին չեք վիրավորո՞ւմ»:
Սաֆարյան-Ոչ:
Լրագրող-Լկտի մուտք գործելը ո՞րն է…
Սաֆարյան-Ես որակում եմ տալիս գործողությանը: Ես ասում եմ՝ լքեք տարածքը, իսկ բացատրությունը ձեր մասով կլսեք մյուս լրատվամիջոցներից:
LifeNews-ի լրագրող-Կներեք, լկտի ասելով ի՞նչ նկատի ունեք:
Սաֆարյան-Մուտք գործելը…Ես տան տերն եմ, դուք ինձ տեղյակ պահե՞լ եք: Ես կարո՞ղ եմ նույն կերպ մտնել ձեր տուն:
LifeNews-ի լրագրող-Սա տուն չէ, դուք միջոցառում եք կազմակերպել…
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/aravot.am/videos/2985957008295318/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ