Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր IQOS 3 DUO-ն Ռուսաստանում է

Հոկտեմբեր 29,2019 17:21

Հիմնական տարբերությունները IQOS 3-ից

2 գլանակ հաջորդաբար օգտագործելու առավելությունը

– Ավելի հզոր մարտկոց

– Ավելի ամուր կառուցվածք

Նոր հնարավորություններ

Նոր IQOS 3 DUO-ն հագեցած է լայն հնարավորություններով, որոնք թույլ կտան ծխողներին ավելի հեշտությամբ հրաժարվել սիգարետից: Նոր սարքի գլխավոր առավելությունն այն է, որ այժմ հնարավոր է հաջորդաբար երկու գլանակ օգտագործել: Սարքի մինիմալիստական դիզայնը, արտաքին տեսքն ու օգտագործման պարզությունը գրեթե չեն փոխվել: Միաժամանակ, սարքը ֆունկցիոնալ առումով կատարելագործվել է. հաջորդաբար երկու գլանակ օգտագործելու շնորհիվ այն բավարում է  ծխողների ամենատարածված պահանջներից մեկը՝ առաջին սիգարետից հետո անմիջապես անցնել երկրորդին:

Ամենաարագ լիցքավորումը

Շնորհիվ ավելի հզոր մարտկոցի՝ նոր IQOS 3 DUO-ի բռնիչը նախկին բոլոր մոդելներից ավելի արագ է լիցքավորվում: Եթե առաջին գլանակի օգտագործումից հետո բռնիչը կրկին միացնեք լիցքավորման, այն երկու անգամվա օգտագործման պատրաստ կլինի ընդամենը 1 րոպե 50 վայրկյանի ընթացքում (երկու անգամ ավելի արագ, քան IQOS 3-ը): Երկու գլանակից հետո մարտկոցի լիարժեք լիցքավորման համար անհրաժեշտ կլինի շուրջ 5 րոպե, իսկ մեկ անգամյա լիցքավորման համար՝ ընդամենը 3 րոպե: Սարքը հասանելի կլինի 5 գույնի պատյաններով, իսկ փոփոխվող գույնզգույն կափարիչները և կողային մասերը հնարավորություն կտան ստեղծել բազմաթիվ յուրօրինակ գունային համադրություններ:

Ավելի ամուր կառուցվածք  

Ի տարբերություն նախկին մոդելի՝ IQOS 3 DUO-ի պատյանի ամրության և հուսալիության ապահովման վրա ավելի մեծ ջանքեր են գործադրվել: Նոր տարբերակի պատյանի բարձր կայունությունն ու դիմացկունությունը կանխում են կոտրվածքների և վնասվածքների առաջացումը:
Ինչպես տեսնում եք՝ IQOS 3 DUO-ն համախմբել է նախորդ տարբերակների լավագույն որակներն ու այդ ամենին ավելացրել է նաև 2 գլանակ հաջորդաբար օգտագործելու առավելությունը: Սա հենց այն փոփոխությունն է, որն իսկապես պահանջված էր օգտատերերի կողմից: Իսկ սարքն արտադրողների համար արդեն ավանդույթ է դարձել ապրանքանիշի երկրպագուների կարծիքները հաշվի առնելն ու դրանք կյանքի կոչելը:

Ինչ է IQOS-ը

Այս անգամ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունը հանդես է եկել իր բոլորովին նոր՝ IQOS 3 DUO սարքով, որը նախկինի կատարելագործած տարբերակն է: Ինչպես գիտեք՝ IQOS–ը թութունի տաքացման էլեկտրոնային համակարգ է: Սիգարետի դեպքում թութունն ու թուղթն այրվում են շուրջ 800 °С-ի տակ՝ արտազատելով ավելի քան 6000 քիմիական նյութեր: Այն աշխատում է HeatControl տեխնոլոգիայով՝ մինչև 300-350 աստիճան տաքացնելով թութունը: Սա բավարար է թութունի ավանդական համը զգալու և նիկոտինի չափաբաժին ստանալու համար, բայց բավարար չէ, որպեսզի տեղի ունենա այրում: Այրման փոխարեն թութունի տաքացման շնորհիվ սարքն օգտագործելիս արտազատվում է 95%-ով պակաս վնասակար նյութ՝ համեմատած սիգարետի հետ:

Համագործակցված նյութ

gloss.ua

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031