Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսնելով հոր մահը՝ որդին ինքնասպան է եղել․ մանրամասներ Ազատանում կատարված արտակարգ դեպքից

Հոկտեմբեր 29,2019 17:00

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ազատան համայնքում․ ժամը 14:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը (մոտ 80 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին տանտերերի դիերը․ մեկին՝ լոգարանում գազախողովակից կախված վիճակում, մյուսին՝ ննջարանում։ Մահացածները հայր ու որդի են՝ 80-ամյա Ալբերտ Կ․-ն և 46-ամյա Կարեն Կ․-ն։

Ազատան գյուղի բնակիչները Aravot.am-ին մանրամասնեցին, որ հայր ու որդի ապրում էին միասին, մայրը վաղուց է մահացել, երկու եղբայրներն էլ բնակվում են ՌԴ-ում։

Ըստ հարևաններին հասած տեղեկությունների, 46-ամյա որդին, տեսնելով հոր մահը, չի դիմացել, ինքնասպան է եղել։ 46-ամյա Կարեն Կ․-ն ամուսնացած չէ, չի աշխատում։

Ըստ գյուղացիների, կրթված ընտանիք էր․ հայրը ժամանակին դասախոսել է Շիրակի մարզի բուհերից մեկում, նաև աշխատել է կադաստրի համակարգում։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարները, ոստիկանները, քննիչները։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ  Aravot.am-ին փոխանցեց, որ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունն ունենալուց հետո կգան անհրաժեշտ հետևության։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031