Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «Իշխանությունները չունեն պատկերացում, թե ինչ են ուզում արտաքին աշխարհից»

Հոկտեմբեր 29,2019 16:42

«Երբ մենք անդրադառնում ենք Հայաստանի արտաքին քաղաքականությանը, բոլոր գործոնները պահանջում են արտաքին ադեկվատ արտաքին քաղաքականություն, որը կտա երկու հիմնական հարցի պատասխան` արդյոք ստեղծված հնարավորություններն օգտագործվում են առավելագույնս եւ արդյոք ստեղծված մարտահրավերները հնարավորինս նվազեցվեցին կամ չեզոքացվեցին: Դրա համար պետք է լինի բավականին ադեկվատ արտաքին քաղաքականություն նաեւ ինչ-որ իմաստով իր շարունակականության մեջ, որտեղ բոլոր փուլերի ապրոբացիաների արդյունքները ցույց են տվել արդյունավետության չափը եւ աստիճանը:

Մենք իրականում ունենք սրա լրիվ հակառակ պատկերը: Մենք որեւէ կերպ, որեւէ ուղղության վրա չունենք ադեկվատ արտաքին քաղաքականություն»,-«Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ, որ կազմակերպել էր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը, հայտնեց քաղաքական մեկնաբան Կարեն Բեքարյանը:

Նա օրինակներ բերեց. «Մի քանի առիթներ Իլհամ Ալիեւը օգտագործեց առավելագույնս` հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում այն, որ հակազդող ելույթ, հակազդող խոսք, որեւէ կերպ սկզբունքային բանավեճ հնարավոր չէր: Դրանցից մեկը «Վալդայն» էր, որտեղ ռադիկալ հարձակում եղավ, բայց որեւէ գնահատականի չարժանացավ, թե PR, թե իրավիճակի իմաստով, Ադրբեջանը այդտեղից քաղեց հնարավորը»:

Մանրամասն`տեսանյութում

Բեքարյանը փաստեց, որ այս ամենը շարունակություն է ունեցել նաեւ Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովին` տոնայնության որոշակի փոփոխությամբ, նոր առաջադրվող հարցերով. «Ուզում եմ հիշեցնել, որ թյուրքալեզու պետությունների շարքում կան նաեւ մեր գործընկերները ՀԱՊԿ-ով, որը մեր անվտանգային միջավայրի էական բաղկացուցիչներից մեկն է, եւ ասել, որ թյուրքալեզուների հարթակը Ադրբեջանն առաջին անգամն է օգտագործում ճիշտ չէ:

Նաեւ ասել, որ ինչ-որ աշխատանք կար, որը կարող էր ինչ-որ բան մեղմել, առնվազն չի երեւում ընթացքից եւ արդյունքից: Շղթան շարունակելով հասնում ենք Չմիավորման շարժման գագաթնաժողովին Բաքվում: Այստեղ ընդհանրապես բացառիկ իրավիճակում ենք: Արտգործնախարարությունը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտել մասնակցել այդ ձեւաչափին, մինչդեռ սա ամենամեծ կառույցն է երկրների թվով եւ ներգրավվածությամբ ՄԱԿ-ից հետո: Հիշեցնում, որ ՀՀ-ն էլ այնտեղ ունի դիտորդի կարգավիճակ»:

Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ ցանկացած անցանկալի զարգացումների պարագայում, եթե անգամ որոշման ընդունմանը, որեւէ բանաձեւի քվեարկող ձայն չունես, ապա ունես հնարավորություն կուլիսային պայքարի, քո դիրքորոշումները հայտնելու ելույթի միջոցով, ինչը չի արվել: Բեքարյանը փաստեց, որ այս ամենի արդյունքում Արցախյան հարցում Ադրբեջանական մոտեցումն ամրագրվեց` հայկական կողմի «շնորհիվ»: Իսկ ԱԳՆ-ի հայտարարությունը նա որակեց անարժեք ու նշանակություն չունեցող:

Կարեն Բեքարյանը պնդում է` իշխանություններն ինչպես չունեն պատկերացում երկրի ներսում, Արցախի հարցի վերաբերյալ, այդպես էլ չունեն պատկերացում, թե ինչ են ուզում արտաքին աշխարհից եւ զբաղված են միայն հանրության մեջ պոպուլիստական տրամադրություններ արթնացնելով:

Նա ԱԳ նախարարի` BBC-ին տված հարցազրույցից էլ խոսեց. «Հարցը պատրաստվածության մեջ չէ, վարվող քաղաքականությունն արդարացնելը, հիմնավորելն ու արդարացնելն օր օրի դառնում է անհնար»

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031