Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում է՝ կաթողիկոսին մեղադրանք առաջադրեն, կալանավորեն». Հակոբ Ավետիքյան

Հոկտեմբեր 29,2019 16:37

Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանի մեկուկես տարվա պատմությունը «բռնոցի-թռնոցի» է:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հակոբ Ավետիքյանն այս առիթով նշեց. «Անընդհատ ձերբակալում են, հետապնդում, գործեր հարուցում, հավելյալ աղմուկ են հաղորդում դրանց: Ամեն օր մարդիկ սպասում են՝ այսօ՞ր ում դեմ դատական հայց հարուցեցին, ո՞ւմ ձերբակալեցին: Մնում է՝ կաթողիկոսին մեղադրանք առաջադրեն, կալանավորեն կամ կալանքից ազատեն»:

Հակոբ Ավետիքյանը ներկայիս պաշտոնյաների՝ մշտապես հեղափոխության մասին խոսելն ու դրա՝ եզակի լինելը շեշտելը համեմատեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիների հետ, երբ ամերիկացիներին փորձում էին համոզել, որ Բեռլինի պատի փլուզումը եղավ Հայաստանի շարժմամբ. «Անմիջական զուգահեռներ կան: Հիմա անընդհատ վերցնել ու դրա մասին խոսել և խոցելի դարձնել…համենայն դեպս, այս ողջ գործընթացը, որին ականատես ենք լինում հետհեղափոխական շրջանում, ցույց է տալիս ուրիշ բան: Մեկուկես տարվա մեր պատմությունը բռնոցի-թռնոցի է»:

Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ ձերբակալություններով իշխանությունը փորձում է քողարկել իր բացթողումները:

Այս առիթով ամփոփեց. «Մենք շատ քիչ փոփոխություններ ունենք երկիրը գրավիչ դարձնելու, տնտեսությունը զարգացնելու, Հայաստանը, Արցախն ուժեղացնելու ուղղությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031