Լրահոս
Օրվա լրահոսը

Նման պահվածքը կարելի է դիտարկել որպես այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության կոչ, ինչն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում «ատելության խոսքից». հայտարարություն

Հոկտեմբեր 29,2019 16:27

Երեկ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն էր տարածել, համաձայն որի այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի է ունենալու «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:

Հայտարարության տեքստում և դրան հաջորդած քննարկումներում, սակայն, պարոն Սաֆարյանը հայտարարել էր, թե մի քանի լրատվամիջոցների նշված միջոցառումը լուսաբանելն արգելվելու է, իսկ լրագրողներն ու օպերատորները, մուտքի դեպքում, դուրս են հրավիրվելու քանի որ, պարոն Սաֆարյանի բնորոշմամբ, դրանք «քարոզչամիջոցներ» են։

Մեր համոզմամբ, լրատվական դաշտը «յուրայինների և օտարների» բաժանելու այս միտումը խորապես դատապարտելի է և ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության ու խոսքի ազատության հայտարարագրված սկզբունքների շրջանակում։ Սրանից զատ, նման պահվածքը կարելի է դիտարկել որպես այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության կոչ, ինչն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում «ատելության խոսքից»։

Եզրափակելով մեր մտահոգությունները, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է և կոչ ենք անում հասարակական-քաղաքական բոլոր կազմակերպություններին և գործիչներին զերծ մնալ լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու գայթակղությանը ենթարկվելուց։

Լրագրողների անկախ արհմիության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031