Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժպտում եմ: Ինձ հետ նման քննարկում չի եղել, ես նման պաշտոնի չեմ հավակնում». Սուրեն Պապիկյանը՝ ԱԱԾ տնօրեն դառնալու լուրերի մասին

Հոկտեմբեր 29,2019 16:20

Այսօր ԱԺ-ում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպես ՔՊ վարչության նախագահի, լրագրողները հարցրեցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Արա Բաբլոյանի, Հրայր Թովմասյանի, Արսեն Բաբայանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Նա պատասխանեց. «Ես վերաբերում եմ՝ որպես ցանկացած իրավական պրոցեսի: ՀՀ-ում տեղի են ունեցել եւ ունենում նմանատիպ տասնյակ եւ հարյուրավոր պրոցեսներ: Ես քաղաքական գնահատական չեմ տա, որովհետեւ դա քաղաքական չէ»: Երբ ասացին՝ բա փոխվարչապետ Ավինյանն ասում է, որ դա քաղաքական է՝ նա պատասխանեց, որ դա բացարձակապես իրավական հարթությունում է:

Մենք հարցրեցինք՝ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մտավախություն ունի, որ իրեն էլ են կալանավորելու՝ տանը դաշնամուր ունենալու եւ նվագել չիմանալու համար, օրինակ, այդքան աբսուրդի է հասնում ըստ իրեն կալանավորումների այս շղթան, դուք ինչպե՞ս կարձագանքեք՝ Պապիկյանը պատասխանեց. «Ես նման հայտարարությունների չեմ ուզում անդրադառնամ, դա պարզապես ՀՀ ԱԺ պատգամավորի հայտարարություն է, ես ինչի՞ պիտի պատասխանեմ Գեւորգ Պետրոսյանի նման մտահոգությանը»:

Խոսելով պարգեւատրումների մասին՝ Պապիկյանն ասաց, որ ինքն էլ է ստացել, ինչպես բոլոր նախարարները:

Հարց հնչեց օպտիմալացման մասին՝ Պապիկյանն ասաց, որ կրճատվել են կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները: 2020-ի բյուջեով 315 աշխատատեղ ունի նախարարությունը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Պապիկյանը, երբ իրենց կուսակցության տարբեր անդամներ այսպես ասած «բոչկա են գլորում» իրար վրա՝ օրինակ, Դավիթ Սանասարյանը, Արսեն Թորոսյանը, Պապիկյանը պատասխանեց. «Այսինքն, դուք ավելի ուրախ կլինեիք, եթե իրավական պրոցեսի շրջանակներում մենք արգելեի՞նք մարդկանց արտահայտվել: Դա մեր կուսակցական կարգապահական խնդիրներն են, ներքին խնդիրներն են եւ բացարձակապես վերաբերում են մեր կուսակցությանը»:

Հարցին՝ լուրեր կան, որ ԼՀԿ-ի կողմից նախագծից հետո, երբ ԱԱԾ եւ ոստիկանության մարմինների ղեկավարները քաղաքական պաշտոն դառնան, դուք ԱԱԾ տնօրենի պաշտոնին եք նշանակվելու, ձեզ հետ այդ հարցը քննարկվե՞լ է՝ Պապիկյանը պատասխանեց, որ ոչ. «Ժպտում եմ: Ինձ հետ նման քննարկում չի եղել, ես նման պաշտոնի չմ հավակնում: Ես իմ լիազորություններն են փորձում կատարել պատշաճ՝ ի նպաստ մեր երկրի: Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց ես այդ պաշտոնին չեմ հավակնում»

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031