Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անժելա Էլիբեգովա. «Ադրբեջանում ոգեւորված են Սիրիայում Թուրքիայի գործողություններով` ակնկալելով, որ հաջորդն Արցախն է»

Հոկտեմբեր 29,2019 16:05

«Սիրիայում ամենաթեժ պահին Էրդողանը եւ Չավուշօղլուն գալիս են Բաքու մեզ համար կարեւոր ուղերձներով, առաջինն այն է, որ շարունակում է գործել «Երկու պետություն, մեկ ազգություն» գաղափարը, եւ որ պետք է համախմբել Սփյուռքի ուժերը Հայաստանի դեմ պայքարում: Թուրքիան շնորհակալություն էր հայտնում Ադրբեջանին Սիրիայի հարցում իրեն աջակցելու համար, քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջին օրվանից ողջունել է Թուրքիայի գործողությունները, եւ որպես ալավերդի հիշեցնում, որ Էրդողանը Պուտինի հետ ցանկացած հանդիպման ժամանակ շոշափում է հայկական հարցը, եւ Թուրքիան իր բոլոր ջանքերը գործադրելու է, որ այն լուծվի հօգուտ Ադրբեջանի:

Թուրքիան սատարում է Ադրբեջանին, եւ այդ սատարելը միայն դիվանագիտական մակարդակում չէ, աննախադեպ քանակությամբ զորավարժություններ են անցկացնում այդ երկու պետությունները, Թուրքիան ռազմական ոլորտում նույնպես աջակցում է Ադրբեջանին»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» քննարկման ժամանակ նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Իրենց փոխհարաբերություններում Հայաստանի վերաբերյալ օրակարգն այս պահին միասնական է: Ադրբեջանում քաղաքական, մասնագիտական ԶԼՄ շրջանակներում շատ ոգեւորված են Սիրիայում Թուրքիայի գործողություններով` ակնկալելով, որ հաջորդն Արցախն է: Եվ եթե դա Թուրքիայի մոտ հաջողվեց, Ադրբեջանն էլ է փորձելու իր ուժերը Արցախում: Ինչ-որ չափով Լավրովն, իհարկե, փորձեց ֆիքսել, որ մոտ ապագայում լայնամասշտաբ էսկալացիա չի ակնկալվում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ դա չի լինի ասենք կես տարուց: Իրավիճակն արագ փոփոխվում է, ինչը հաճախ անկանխատեսելի է մեզ համար, վերադառնալով նրան, որ չունենք ռազմավարություն»,-ընդգծեց ադրբեջանագետը:

Նա անդրադարձավ նաեւ ռազմավարության քարոզչական բաղադրիչին. «Շատ կարեւոր է գործել արդյունավետ եւ ճկուն, որովհետեւ Ադրբեջանն իր քարոզչական ռեսուրսներով մեզ գերազանցում է մի քանի անգամ… Ցավոք, այս պահի դրությամբ ես գաղափար չունեմ, թե մեր քարոզչական ռազմավարությունը որն է Արցախի հարցի շուրջ…Ո՞րն է Արցախյան հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը…Այդ հարցի պատասխանը ոչ մի կերպ ոչ մի պաշտոնյա անձից կամ կառույցից չեմ կարողանում համապարփակ ստանալ: Ինչո՞ւ է դա կարեւոր հստակեցնել. դրա վրա կառուցվելու է մեր արտաքին քարոզչական կամպանիան, նաեւ այն, որ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում գոնե կարողանանք հավասարակշռություն պահել: Ուզում ենք տեսլականը տեսնել, հասկանալ, թե ուր ենք գնում Արցախի հարցում: Նաեւ ցանկալի է շաբաթը մեկ չանել իրարամերժ հայտարարություններ»:

 Ադրբեջանի իշխանության ներսում տեղի ունեցող գործընթացների մասին` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031