Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Հասկանալի չէ որոշ շրջանակների ոգևորությունը, որ ստահակը, եթե խոսի, կարող է ճշմարտություն ասել. «Ա1+»

Հոկտեմբեր 29,2019 16:00

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին բավարարել է Քրեակատարողական վարչության և Պրոբացիայի ծառայության բացասական եզրակացությունները Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումի վերաբերյալ։

Ծառայությունների որոշումները, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ազնիվ և արժանապատիվ են։

«Միգուցե ինքը փորձի բողոքարկել որոշումը դատարանում` օգտվելով իր իրավունքից, բայց վստահ եմ, որ ՀՀ-ում չի լինի դատարան, որ Նաիրի Հունանյանի դիմումը բավարարի, դա Հայաստանի պետականությանը կլինի ապտակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում վերհիշեց՝ երբ որպես լրագրող լուսաբանում էր Հոկտեմբերի 27-ի դատավարությունը, Նաիրի Հունանյանը ցուցմունքները պարբերաբար փոխում էր։

«Նաիրի Հունանյանը ժամը մեկ ցուցմունք էր փոխում, ստում էր, տալիս էր մարդկանց անուններ, հետո հերքում էր, ասելով՝ ուժի և բռնության ազդեցության տակ եմ այդ անունները տվել։ Ինձ համար հիմա հասկանալի չէ որոշ շրջանակների ոգևորությունը, որ ստահակը, եթե խոսի, կարող է ճշմարտություն ասել։ Նաիրի Հունանյանը երբեք ոչինչ չի ասելու, որովհետև նա ոչ ադեկվատ, ստոր կենդանի է»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ չի ցանկանում և երբևէ չի էլ ցանկանա այցելել «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կարող է ճշմարտություը չասի,բայց ,,ցանկալի,,ցուցմունք տա…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031